211652_close_icon
views-count2231 դիտում article-date 14:53 27-03-2019

Սպառողական վարկերն ապահովագրելու հնարավորությունից օգտվել է մոտ 400 զինծառայող. Փաշինյան

Սպառողական վարկերն ապահովագրելու հնարավորությունից արդեն օգտվել է 400 զինծառայող, և մենք այս ուղղությամբ բավականին խոշոր ծրագիր ենք իրականացնում: Այսօր, մարտի 27-ին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: Վարչապետը տեղեկացրեց, որ զինծառայողներին վարկեր են առաջարկվում ավելի ցածր տոկոսադրույքներով և մարման ավելի երկարատև ժամկետներով: «Նրանք պետք է բանակցեն իրենց բանկերի հետ, որպեսզի նրանց ներվեն պարտքի պատճառով բողոքները, և որ այդ միջոցներով հնարավոր լինի լուծել այլ հարցեր ու խնդիրներ: Կառավարությունն արդեն այս ծրագիրն իրականացնում է, պարզապես նրանք պետք է ակտիվ լինեն»,- նշեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր