211652_close_icon
views-count2899 դիտում article-date 14:16 27-03-2019

Թրամփը պահանջել է՝ ամերիկացիներին Լուսին ուղարկել 5-ամյա ժամկետում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում: Հայտարարել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը: Հաղորդում է [url=https://ria.ru/20190327/1552140065.html]ria.ru[/url]-ն։ «Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնել հաջորդ 5 տարվա ընթացքում»,- ասել Է Փենսն ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդի նիստում: Փենսի խոսքով, որը ղեկավարում է Ազգային տիեզերական խորհուրդը և համակարգում է ԱՄՆ-ի տիեզերական քաղաքականությունը, ԱՄՆ-ը կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում մարդիկ կուղարկի Լուսին, իսկ «Լուսնի վրա առաջին կինը և հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի աստղանավորդները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից»: Ավելի վաղ NASA-ի համար 2020 թվականի նախագահական բյուջեի նախագծում ասվել է, որ ԱՄՆ-ը հույս ունի Լուսնի վրա մարդկանց իջեցումը կրկին իրականացնել 2028 թվականին։

Նմանատիպ նյութեր