211652_close_icon
views-count1750 դիտում article-date 14:03 27-03-2019

Ինդոնեզիայում ջրահարսերի արձանների կուրծքը ծածկել են ոսկեզօծ տոպերով

Զվարճալիքների ինդոնեզական զբոսայգին ոսկեզօծ տոպեր Է հագցրել բաց կրծքով ջրահարսերի արձաններին: Զբոսայգու վարչակազմը պարզաբանել Է, որ այս ձեւով պաշտպանում Է արեւելյան ավանդական արժեքները․ հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-47704468]BBC[/url]-ն։ Մերկ կրծքով ջրահարսերը Ջակարտայի Ancol Dreamland զբոսայգում տեղադրված են արդեն 15 տարի, ուստի նրանց հագցնելու որոշումը շատերի զարմանքն Է առաջացրել: Ինչ-որ մեկը ենթադրել Է, թե վարչակազմը ենթարկվել Է արտաքին ուժերի ճնշմանը: Բայց զբոսայգու կառավարիչները պարզաբանել են, որ որոշել Էին արձանների կուրծքը ծածկել դեռ մեկ տարի առաջ: «Սա մենեջմենթի որոշումն Է, դրսից ոչ մի ճնշում չի եղել,-BBC-ին ասել Է զբոսայգու ներկայացուցիչ Ռիկա Լեստարին: Քանդակների հեղինակ Դոլորոսա Սինագան BBC-ի ինդոնեզական ծառայության հետ զրույցում ասել Է, որ զբոսայգու վարչակազմն այցելուներին զրկել Է արվեստի գեղեցկությամբ հիանալու հնարավորությունից:

Նմանատիպ նյութեր