211652_close_icon
views-count1177 դիտում article-date 13:01 27-03-2019

Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է 3,1 մլրդ դոլարի նախագծեր. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է 3,1 մլրդ դոլարի նախագծեր: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, ԵՄ-ի և դոնոր կազմակերպությունների հետ բացառիկ լավ հարաբերություններ են հաստատվել, ինչը հույս է տալիս, որ Հայաստանում կլինի բացարձակապես նոր ներդրումային միջավայր: «Այս առումով ցանկանում եմ ասել, որ այս պահին Կառավարության հետ քննարկման փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 765 մլն դոլարի 49 ծրագիր արդեն գնահատվել է որպես իրատեսական և իրականացման այս կամ այն փուլում է»,- նշել է վարչապետը և հավելեց, որ 2,337 մլրդ դոլարի ևս մի քանի ծրագրեր քննարկումների փուլում են:

Նմանատիպ նյութեր