211652_close_icon
views-count994 դիտում article-date 13:13 27-03-2019

Հնդկաստանը հակաարբանյակային զենք Է փորձարկել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել Է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ Է խոցել երկրամերձ ուղեծրում: Հայտնում Է NDTV հեռուստաալիքը: «Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն Է: Երեք րոպեից Էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցեց արբանյակը երկրամերձ ուղեծրում»,- ասել Է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով: Վարչապետն այդ իրադարձությունը պատմական Է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման նվաճումների։

Նմանատիպ նյութեր