211652_close_icon
views-count66313 դիտում article-date 12:23 27-03-2019

Հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում․ թալանել են «Պրոսպեկտի» հայտնի գետնանցումի կոշկեղենի խանութը․ 10 օրում սա 3-րդ դեպքն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մարտի 27-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Գագիկ Ալավերդյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-գյուտարար է, ահազանգել է Ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ վարձակալած հիմունքներով իր կողմից օգտագործվող Մաշտոցի պողոտայի 3 հասցեում գտնվող գետնացումում եղած կոշիկի խանութի ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել գույք։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանի գլավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների վարչական բաժնի խումբը ավագ քննիչ Սուրեն Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անհայտ անձը կամ անձինք, կոտրելով ապակին, ներս են մտել տարածք և այնտեղից հափշտակել կանացի և տղամարդկանց կոշիկներ և մարզակոշիկներ։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գողը կամ գողերը կարծես կոշիկ տանելու լավ վարպետներ եղած լինեն։ Այն կոշկեղենը, որը եղել էժան է՝ չեն տարել։ Տարել են միայն թանկարժեքները։ Այս պահին ոստիկանները ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն փորձաքրեագետները։ ֆոտոլրագրողի հետ զրույցում գետնանցումում աշխատողները ասում էին․ «Սա առաջին դեպքը չէ։ Արդեն խասիաթ ա դառել։ Ամեն առավոտ գալիս ենք, տեսնում ենք՝ գողություն տեղի չի ունեցել, ձեռի հետ մտնում ենք Սուրբ Սարգիս, մոմ ենք վառում ու նոր սկսում ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Հուսով ենք որ գոնե այս դեպքը կբացահայտվի և կատարողը կամ կատարողները կհայտնաբերվեն»։ Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ գողության պահը տեսաձայնագրվել է, և եթե Կենտրոնի ոստիկանները սրտացավ մոտենան, ապա «անորսալի կոշկագողերը կհայտնաբերվեն»։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր