211652_close_icon
views-count22888 դիտում article-date 16:14 27-03-2019

Ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 24 տան դիմաց Opel մակնիշի 35 AP 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով գազատարից առաջացել է արտահոսք: Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը, դադարեցրել գազի արտահոսքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմի» աշխատակիցները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր