211652_close_icon
views-count1039 դիտում article-date 11:43 27-03-2019

Վաշինգտոնը կոչ է արել Մոսկվային դադարեցնել ապակառուցողական գործելաոճը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Ռուսաստանին, որ Վաշինգտոնը հանգիստ չի հետևելու, եթե Մոսկվան որոշի լարվածություն մտցնել Վենեսուելայի քաղաքական իրավիճակում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4849320.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, դրա մասին Պոմպեոն տեղեկացրել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին հեռախոսի միջոցով: Պոմպեոն ընդգծել է, որ Մադուրոյի անօրինական ռեժիմի ռազմական օժանդակությունը Մոսկվայի կողմից ձգձգում է Վենեսուելայի ժողովրդի ծանր իրավիճակը, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը սատարում է անցումային նախագահ Խուան Գուայդոյին: Վենեսուելայի ու Ռուսաստանի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկու ռուսական ռազմական օդանավեր վերադարձել են Մոսկվա շուրջ 100 ռուս զինծառայողներ և ռազմական միջոցներ Վենեսուելա տեղափոխելուց հետո: Պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային դադարեցնել իր ապակառուցողական գործելաոճը և միանալ երկրներին, որոնք Վենեսուելայի ժողովրդի համար տեսնում են ավելի պայծառ ապագա:

Նմանատիպ նյութեր