211652_close_icon
views-count3788 դիտում article-date 11:20 27-03-2019

Ինձ որտեղի՞ց էդքան փող․ Արամ Դանիելյանը վստահ է, որ քրեական գործը կջրվի-կգնա․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ մեղադրվող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջին շրջանում մտերիմների մոտ վստահություն է հայտնում, որ շուտով քննությունը կպարզի իր անմեղությունը: Մասնավորապես, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Դանիելյանը վստահ է, որ քրեական գործը կջրվի-կգնա, որովհետև, ինչպես ինքն է այս ու այն կողմ խոսում. «Կան վկաներ, փաստաթղթեր, որ ինքը մեղավոր չի, որ ինքը գործ չունի էդ փողերի հետ»: 102 մլն դրամի մասին է, որը նախաքննական մարմնի դեպոզիտ հաշվին է փոխանցվել՝ ազատության մեջ մնալու համար, նախկին քաղաքապետը հետևյալ կերպ է բացատրում. «Բա էդքան տարվա քաղաքապետ եմ, սաղ ընկերությունս է օգնել, վարկեր եմ վերցրել, թե չէ ինձ որտեղի՞ց էդքան փող»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր