211652_close_icon
views-count15474 դիտում article-date 08:56 27-03-2019

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ու «ԵրՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հրանտ Թոխատյանն ու Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի և Կենտրոնի աշխատակից Դավիթ Պարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Շուշան Դանիելյանն ու Դավիթ Պարյանը հյուրերին ներկայացրեցին կենտրոնի ստեղծման պատմությունը: Հյուրերին ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու ծառայությունները, ինչպես նաև ընդգծվեց, որ կենտրոնը, ինչպես և իրենք վիրավոր զինվորներն են ասում, զինվորի տուն է, այստեղ նրանք ոչ միայն բուժվում են, այլև ինտեգրվում տարատեսակ սոցիալական ծրագրերում, մասնակցում միջոցառումների: Աշխատանքներ են տարվում նաև տղաների՝ մասնագիտության ձեռք բերման, զբաղվածության ապահովման ուղղությամբ: Հյուրերը շրջեցին սենյակներում, խոսեցին այստեղ վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Նրանց ուշադրությանն արժանացան նաև այն վերջին սերնդի սարքավորումները, որոնց միջոցով մասնագետներն իրականացնում են զինվորների առողջության վերականգնման աշխատանքները: Հանդիպման վերջում Հրանտ Թոխատյանը կենտրոնում բուժվող տղաներին հրավիրեց իր ներկայացմանը և նրանց մաղթեց արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր