4440 դիտում
20:45 26-03-2019
Քաղաքապետարանում «Մայքրոսոֆթ»-ի հետ քննարկել են «Խելացի քաղաք» ծրագիրը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը և այլն։
Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում «խելացի» լուծումներ ապահովելու համար:
«Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:
Քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման գործում առանձնացնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Ֆրեդ Սիթբոնը նշել է, որ ընկերությունը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումն ու պատրաստ է «խելացի» քաղաքի իր առաջարկները ներկայացնել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու համագործակցության ուղղություններն ու Երևանի առումով հանդես գալու հստակ ռազմավարությամբ:
Նմանատիպ նյութեր
685 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
4150 դիտում
17:18 21-10-2017
Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքատոնի ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1736 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան