211652_close_icon
views-count1634 դիտում article-date 20:15 26-03-2019

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արարատի մարզում մարտի 27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց հատվածի, 3-րդ նրբանցքի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտության» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբորատորիայի, «Արգ-Լեո-Գազ» գազալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ [b]26.03.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր