211652_close_icon
views-count1426 դիտում article-date 18:22 26-03-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար, մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Քաջարան, Գորիս քաղաքներում (մառախուղ), Լանջիկ-Մաստարա, Սևան-Մարտունի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր