3373 դիտում
17:58 26-03-2019
Անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել․ ՄԻՊ ներկայացուցիչները հասարակական դիտորդների հետ այցելել են ՔԿՀ
Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։
«Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ։
Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։
Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
14:59 28-06-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել` ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ
1736 դիտում
22:33 03-03-2014
Ավազակային հարձակում բենզալցակայանում, փախուստ զուգարանից և ինքնավնասման փորձ. տեսանյութ
Այս բաժնից
607 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի