211652_close_icon
views-count39775 դիտում article-date 15:52 26-03-2019

Սևանի ոստիկանները հայտնաբերել են «Լճաշենի Խաչմերուկ» ԱՁ-ի վաճառողուհի Գեղեցիկի զգեստապահարանից ոսկյա մատանին գողացողին. նա նույն ԱՁ-ի մաքրուհի Սիրունն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկւթյուններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 34-ամյա Սիրուն Ս.-ն հյուրընկալվել է իր ընկերուհու՝ համագյուղացի, 29-ամյա Գեղեցիկ Ո.-ի տուն, որտեղից էլ գողություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 25-ին, Սևանի ոստիկանները Սիրուն Ս.-ին հրավիրել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանել է, որ ինքը հյուր է գնացել իր ընկերուհու՝ Գեղեցիկ Ո.-ի տուն և օգտվելով, որ նա լոգարանում է, մտել է ննջասենյակ և զգեստապահարանի դարակից հափշտակել ոսկյա մատանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևանի ոստիկանները հայտնաբերել են գողացված մատանին։ Սիրուն Ս.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղեցիկ Ո-ն աշխատում է «Լճաշենի խաչմերուկ» ԱՁ-ում՝ արպես վաճառողուհի, իսկ Սիրուն Ս.-ն նույն ԱՁ-ում՝ որպես մաքրուհի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր