211652_close_icon
views-count4068 դիտում article-date 21:27 25-03-2019

Անդրեա Պիրլո. «Յուվենտուսն» այժմ «Բարսելոնայից» ուժեղ է

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն անդրադարձել է թուրինյան ակումբի հավակնություններին Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: «Այաքսը» լավ վիճակահանություն էր: «Յուվենտուսը» նրանց կարող է ֆիզիկական հզորության հաշվին ոչնչացնել: «Յուվենտուսն» այժմ ավելի ուժեղ է, քան՝ «Բարսելոնան»: Սակայն վտանգավոր է «Մանչեսթեր Սիթին»: Ես արդեն ասել եմ, որ «Յուվեն» Չեմպիոնների լիգայում հաղթելու մեծ շանսեր ունի: Սակայն դա այն պայմանով, որ նրանք յուրաքանչյուր խաղում առաջին իսկ րոպեից խաղան այն նույն տրամադրվածությամբ, ինչ՝ «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղում: Մադրիդում դա չկար», ասել է Պիրլոն:

Նմանատիպ նյութեր