211652_close_icon
views-count1473 դիտում article-date 22:24 25-03-2019

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին. կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը

Պաշտպանի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանիառողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանիառողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։ Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ: ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանիառողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց և քննչական մարմնի կողմից թույլատրվել է նաև նրա մոտ խնամակալի գտնվելը: Ի գիտություն ընդունելով ԱԱԾ պարզաբանումները և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորվածին: Վերջինս և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն:

Նմանատիպ նյութեր