211652_close_icon
views-count1630 դիտում article-date 21:44 25-03-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

Նմանատիպ նյութեր