211652_close_icon
views-count15416 դիտում article-date 20:14 25-03-2019

Մեղրիի զորամասի շարքայինները ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու»-ն և «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը. միջադեպի մասնակից. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/25/soldiers/2956761?fbclid=IwAR3m_MnICh1mXN5rDwdP8Hj2UVBojK0BYruvMeOwQd1iI3yo_oy5BartHEU]Tert.am[/url]-ը գրում է. Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով քաջ հայտնի «դըմփ, դըմփ, հու»-ն և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը: Իսկ գլխավոր գործող անձ շարքային Մուսայելյանը բարձրաձայնում էր՝ «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ»: Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին Սյունիքի մարզային «Զանգեզուր TV»-ին պատմել է միջադեպի անմիջական մասնակիցներից մեկը, որը, սակայն, ցանկացել է գաղտնի մնալ: «Դասալիք զինվորների հետ բանակցելուց հետո հրամանատարությանը հաջողվել է զինվորներին վերադարձնել գունդ, բայց պայմանով՝ իրենց «թագավոր ախպորը» չեն տեղափոխի այլ զորամաս: Հրամանատարական կազմն էլ ներկայացրել է իր պայմանը՝ չի տեղափոխում անկարգություն արած զինվորին, բայց մեղավորները, օրենքի սահմանված կարգով, պատժվելու են»,-ասել է նա: Վերջինս նաև հայտնել է, որ այդ նույն շարքայինը՝ Կարոն, զորամասում առանձին սենյակ է ունեցել և ծառայել է արտոնյալ պայմաններում. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ «յախշի» էր»: Նրա խոսքով՝ բացի դա, զորամասում որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանել օրենքով սահմանված կանոններ, ինչպես օրինակ՝ փոխում են հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի. «Ինչպես նաև վերջերս Կառավարության զորամասում հատուկ սահմանված կարգով բջջային հեռախոս ունենալու թույլտվությամբ պայմանավորված՝ տեղի էր ունենում չարաշահում, այսինքն՝ զինվորը իր պարտականությունը կատարելու փոխարեն տարված էր համացանցով»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/25/soldiers/2956761?fbclid=IwAR3m_MnICh1mXN5rDwdP8Hj2UVBojK0BYruvMeOwQd1iI3yo_oy5BartHEU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր