211652_close_icon
views-count2901 դիտում article-date 17:44 25-03-2019

Ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն են անցկացնում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ այսօրվանից հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Մեր ընտրանու համար սա վերջին հավաքն է՝ մինչև Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 6-ին թիմը կմեկնի Ռումինիա, որտեղ ապրիլի 8-14-ը կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Նմանատիպ նյութեր