211652_close_icon
views-count1273 դիտում article-date 10:22 25-03-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը:

Նմանատիպ նյութեր