211652_close_icon
views-count1362 դիտում article-date 09:28 25-03-2019

Այսօր Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է

Յուրաքանչյուր տարի մարտի 25-ը նշվում է որպես Ստրկության և անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի № A/RES/62/122 բանաձևն ընդունվել է 2007 թվականի դեկտեմբերի 17-ին։ Միջազգային այս օրվա խնդիրը ստրկության ու մարդկանց անդրատլանտյան առուվաճառքի մասին հիշողության պահպանումն է, ինչպես նաև ապագա սերունդների համար այդ երևույթների պատճառների ու հետևանքների պարզաբանումը: Բացի այդ, ոչ պակաս կարևոր նպատակ է նաև հանրությանը տեղեկացնելը, որ գոյություն ունի ռասսայական նախապաշարմունքների վտանգ, ինչի առնչությամբ ՄԱԿ-ի մասնագետները ստեղծել են ուսումնական ծրագիր, որը պետք է տարածվի ուսումնական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների շրջանում:

Նմանատիպ նյութեր