211652_close_icon
views-count3467 դիտում article-date 22:36 24-03-2019

Երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել Հայաստան

Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին: Հինգ միջազգային մրցույթներից Աֆրիկյանը արժանացել դափնեկրի վեց դիպլոմների: Մասնավորապես, երգչուհին Մոսկվայում մասնակցել է Իվան Տուրգենևի անվան հիմնադրամի կազմակերպած «Pro արվեստ» միջազգային բազմաժանր մրցույթին և «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Մայա Աֆրիկյանը ներկայացրել է իր «Ах, давно ли гулял я с тобой!» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա: Երգչուհին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է նույն հիմնադրամի կազմակերպած «Большая сцена» միջազգային բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ կրկին «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Այս անգամ էլ Աֆրիկյանը ներկայացրել է իր «Մենություն» հեղինակային երգը: Նույն մրցույթում երգչուհին նաև արժանացել է 3-րդ կարգի դափնեկրի կոչման՝ «Поверим в судьбу» (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) հեղինակային երգի համար: Եկատերինբուրգ քաղաքում Մայա Աֆրիկյանը մասնակցել է «Залог успеха» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Երգչուհին կատարել է «Появись моя звезда» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա: Նիժնի Նովգորոդ քաղաքում էլ երգչուհին հանդես է եկել «Ступени славы» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման` ներկայացնելով «Աղոթք» երգը (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան): Պյատիգորսկ քաղաքում էլ կայացած Stars մրցույթ-փառատոնին «Ինչ թախծոտ էին» հեղինակային երգով (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) Աֆրիկյանն արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Նշենք, որ մրցույթներում Մայա Աֆրիկյանի կոնցերտմեյստերն է եղել միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի մրցույթներում արժանացել է համապատասխանաբար դափնեկրի 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների:

Նմանատիպ նյութեր