211652_close_icon
views-count9076 դիտում article-date 22:15 24-03-2019

Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք. Սերգեյ Ղահրամանյան

Սերգեյ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք (PTZ): Էս հատվածում դեռ անցած տարվանից պետք ա տեղադրվել տեսախցիկ, բայց լավ է ուշ, քան ավելի ուշ։ Ընդ որում վերջին ամիսներին համացանցում բազմաթիվ նկարներ ու վիդեոներ էին տեղադրվում այս հատվածից կարգազանց վարորդների մասնակցությամբ (հետիոտնային անցման վրա կայանողներ, երկրորդ շարք կայանողներ և այլն) ու շատ ճիշտ որոշում են կայացրել այստեղ տեսախցիկ տեղադրելով։ Բայց մյուս կողմից էլ այս ամենի մասին մենք հիմա հայտնում ենք, որ անակնկալի չգաք և այդ վայրում ավելի ուշադիր վարեք մեքենան։ Ընդ որում, Վարդանանցի դիմացի թեք են կայանում մեքենաները, այնտեղի համար դեռ պետք է հստակեցվի ՝թույլատրվում է՞, թե՞ ոչ, թեք կայանել այդ մի փոքր հատվածում ներս ընկած վայրում, ոչ զուգահեռ»:

Նմանատիպ նյութեր