211652_close_icon
views-count3728 դիտում article-date 19:04 24-03-2019

Անտոնիո Ֆլորես. Հայ ֆուտբոլիստները շատ մրցունակ են

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի բացառիկ հարցազրույցը հայկական ֆուտբոլի հեռանկարի, ֆուտբոլում մարզչի դերակատարության, եվրոպական ֆուտբոլի միտումների և հարավամերիկյանի հետ ունեցած տարբերությունների մասին: [b]- Շնորհակալություն հայկական ֆուտբոլին օգնելու պատրաստակամության համար: Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում: [/b] - ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հրավերով եմ Հայաստանում: Նա հարուստ և օգտակար փորձ ունի: 90-ականներից «Ալբասետեում» աշխատել ենք տարիքային բոլոր խմբերի, ապա նաև՝ մեծահասակների հետ: Գլխավորել եմ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգը: Հետո Խինեսը ներգրավվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: Միացա նրան. ամբողջապես ընդգրկվեցի մարզչական կրթության համակարգում: Իսպանիայի թագավորությունն ունի 19 մարզ: Կաստիյա լա Մանչա մարզում կա 5 շրջան: Կրթական առաքելության համար ինձ վստահվեց Ալբասետեի շրջանը: Այդ շրջաններից յուրաքանչյուրը ղեկավարվում է տեղական ֆեդերացիայի կողմից, որն էլ գործում է արքայական ֆեդերացիայի ենթակայությամբ: Տարիների ընթացքում Խինեսի հետ շատ ենք մտերմացել: Նրան եղբայրս եմ համարում: Երախտապարտ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար: [b]- Երիտասարդականի մարզահավաքի մեկնարկում ինչպիսի՞ լիցքեր ու ազդակներ փոխանցեցիք իրար: [/b] -Ֆուտբոլիստներին ներկայացրինք այն գաղափարը, որը մեր թիմում բոլոր մտքերի ձևավորման հիմքն է: Մատուցվեցին խաղային նորմերը: Տղաները հետաքրքրված են և մեծ շարժառիթ ունեն: Թարգմանիչս էլ նկատեց, որ վարժությունները վայելում են: Աշխատանքին նեգրավված անձնակազմն ամեն միջոց կգործադրի նրանց թիմային համատեքստում զարգացնելու համար: Տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կներդնենք այն խաղը, որն իր արդյունքը տվեց Իսպանիայում: Խաղացողների փոքր տարիքից մարզիչները պետք է հետևողական լինեն՝ 20-22 տարեկանում փաստի առաջ չկանգնելու համար: Հարկավոր է զարգանալ թիմային համատեքստում: «Անհրաժեշտ է իրացնել տեխնիկական ներուժը: Մեր տղաները մրցունակ են, բայց շտապում են» [b]- Մ-21 տ. հավաքականի հետ դեռ նոր եք ծանոթանում: Ամեն դեպքում, մի քանի ամիս է, ինչ հայկական ֆուտբոլի մաս եք կազմում: Որո՞նք են հայ ֆուտբոլիստների ընդհանուր բնութագրիչները: [/b] - Շատ մրցունակ են, բնավորություն ունեն: Տեխնիկապես բավական լավն են, բայց ավելորդ շտապողականություն են ցուցաբերում, համբերություն է պետք դրսևորել: Միշտ չի, որ ուղիղ գծով գնալն ամենից արագն է: Ցանկանում են անմիջապես գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ ու հեշտությամբ կորցնում: Պետք է «բացվել» ազատ գոտի՝ փոխանցման նպաստավոր հնարավորություն ստեղծելու համար, նպատակային փոխանցումներով գրոհը հասցնել տրամաբանական ավարտի: Նաև լարվածության պատճառով են գնդակ կորցնում, արդյունքում դիտարժանությունը նվազում է, կոմբինացիոն խաղը՝ տուժում: [b]- Ի՞նչ կասեք ինտենսիվության մասին: [/b] Ինտինսիվությունը անընդհատ բարձրակետում պահել հարկավոր չի, պետք է պահել ռիթմը, ճիշտ ընտրել դադարները: Հայաստանում կիսապաշտպանները քիչ են մասնակցում խաղին: Անհրաժեշտ է ավելի շատ տեղաշարժվել: Խաղացողները ֆիզիկապես հարմարավետ են զգում, պրեսինգով խաղալու կարողությունը հենց դա է վկայում: Բայց կրկնում եմ՝ գնդակը արագորեն տեղափոխելու համար կարևոր են մարտավարական տեղաշարժերը. այն, ինչ պետք է ամենից արագ շարժվի դաշտում, գնդակն է: [b]- Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության ընտրական փուլում առաջին հերթին ի՞նչ ենք հետապնդելու: [/b] - Նախ, հարկավոր է իսկական թիմի պես աշխատել: Մրցակցի խաղի ուսումնասիրությունն ու վերլուծությունը պարտադիր են, բայց հիմքը մեր խաղն է: Չպետք է մոռանալ, որ մեր հեռակա նպատակը երկրում ֆուտբոլի զարգացումն է: Հիմքը պետք է դնել արդեն իսկ կազմված երիտասարդական ու պատանեկան թիմերում: [b]- Ամեն դեպքում, որպես իսպանացի՝ Իտալիայի հավաքականի դեմ երևի այլկերպ եք տրամադրված: [/b] - (ծիծաղում է-խմբ.) [b]Անտոնիո Ֆլորեսը՝ մասնագիտական նրբությունների մասին [/b] «Խաղացողներին պետք է մասնագիտացնել իրենց խաղային դիրքերում» [b]- Դասավանդելու եք նաև Հայաստանի մարզիչներին: [/b] - Այո, ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի դասընթացը կվերսկսենք ապրիլին: Մայիսին հերթը «C» կարգի դասընթացի մասնակիցներինն է: [b] - Ի՞նչ է թիրախավորվում «Պրո» կարգի կուրսերի ընթացքում: [/b] - Մասնակիցներին վերաբերվում ենք արդեն որպես ոլորտում ձևավորված անհատականություների: Պետք է իմացությունն ամփոփել տեսականորեն, բայց գլխավորապես՝ պրակտիկայում: Մարզիչ-մասնակիցները գրավոր աշխատանքներ ունեն պատրաստելու, որոնցում ներառված գաղափարն ու մտքերը պետք է մատուցեն խաղադաշտում: Մեծ ուշադրություն է հատկացվելու խաղացողների դիրքային առանձնահատկություններին: Այսինքն, ինչպիսի աշխատանք է հարկավոր կատարել խաղացողներին իրենց իսկ դիրքերում մասնագիտացնելու համար: [b]- 90-ականներին, երբ Դուք Իսպանիայում սկսեցիք կրթել մարզիչներին, ռուսական գրականությունում հայտնվեց «տեխնիկայի դիմացկունություն» կամ «դիմացկունություն տեխնիկայում» տերմինը: [/b] - Ցավոք, չեմ կարդացել հետխորհրդային գրականություն, բայց շատ են խոսում ռուս հեղինակների մասին: Կարծեմ, այնտեղ նաև խոսվում է ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված առանձնացված աշխատանքի մասին: Համենայն դեպս, այսօր ֆուտբոլը հատուկ աշխատանք է պահանջում, հենց ֆուտբոլ խաղում եղած միջոցներն է հարկավոր ներառել նախապատրաստության մեջ, այսինքն՛ գնդակը միշտ իր տեղն ունի մարզումային գործընթացում: Կարելի է որոշ դեպքերում գնդակը չկիրառել, բայց աշխատանքի 80-ից 90 տոկոսը գնդակով է: Թե կոնկրետ քանի տոկոսը, կախված է գլխավոր մարզչի, ֆիզպատրաստության մարզչի, բժշկի, ֆիզիոթերապևտի և շտաբի մյուս անդամների ընդհանուր միասնական հայեցակարգից: Ֆուտբոլիստների յուրաքանչյուր հատկության զարգացման ու խնամքի համար հատուկ ուղղվածության մասնագետ է պահանջվում: [b]- Կրթության բնագավառում մշտապես վերլուծում եք ֆուտբոլի զարգացման միտումները: Ի՞նչ են մեզ հուշում Չեմպիոնների լիգան, աշխարհի ու եվրոպայի առաջնությունները: [/b] - Այո, ավելի ստույգ՝ միտումները ձևավորում են Ձեր նշած մրցաշարերի մասնակից թիմերը: Եթե հիշում եք, Հարավային Աֆրիկայում գերիշխողը իսպանական կարճ ու միջին փոխանցումներով խաղն էր. հենց դա դարձավ գլխավոր հաղթաթուղթը՝ մյուս բոլոր գործոնների համադրմամբ: «Բրազիլիա-2014»-ի չեմպիոն Գերմանիայի այցեքարտը արագ անցումներն էին: Ռուսաստանում նախորդ տարի դոմինանտ էին ֆրանսիացիների կտրուկ հակագրոհները՝ արդեն կոնկրետ որոշակի մշակումներով: [b]- Հարավային Ամերիկան, կարծես թե, ամբողջությամբ չի ներգրավվում տակտիկայի այս մեծ մրցավազքին: [/b] - Այդ ամենը կախված է երկրի մշակույթից և ազգի խառնվածքից: Բրազիլացիները կենսուրախ են և ավանդաբար ուրախ ֆուտբոլ են խաղում: Արգենտինացիները նույնպես անհատապես շատ լավ են պատրաստվում: Բայց ինչպես տեսանք Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ պատասխան խաղում, որը կայացավ Մադրիդում՝ մեր աչքերի առջև, նկատվեցին այդ թիմերի տարիներ շարունակ ընդգծված բնույթը, նրանց հախուռն և զգացմունքային խաղը:

Նմանատիպ նյութեր