211652_close_icon
views-count2978 դիտում article-date 23:12 24-03-2019

Սեռական ոտնձգության համար Ֆրանսիան արտաքսել է Վանուատուի դեսպանին

Ֆրանսիայի իշխանությունները Վանուատու կղզի-պետության դեսպան Ռոբի Ջեդիսին զրկել են հավատարմագրից՝ սեռական ոտնձգություն կատարելու բողոքի առթիվ: Այս տարվա փետրվարին դեսպանին արդեն հրավիրել էին Ֆրանսիայի ԱԳՆ՝ նրա դեմ բողոքի առթիվ, որը ներկայացրել էին փետրվարի 14-ին: Միջադեպը տեղի է ունեցել Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում՝ տնտեսական տարածաշրջանային գագաթաժողովի ժամանակ: Բողոքը ներկայացրել է Ֆրանսիայի քաղաքացուհի, առևտրի կենտրոնի սեփականատերը, որին Վանուատուի դեսպանը մի քանի անգամ գոտկատեղից ներքև ձեռքերով բռնել է, ինչպես նաև փորձել է կնոջից վերցնել նրա հեռախոսի համարն ու տան հասցեն:

Նմանատիպ նյութեր