211652_close_icon
views-count36838 դիտում article-date 16:40 24-03-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. RAF մակնիշի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. մեքենայում էին բնակվում անօթևան քույր ու եղբայր. քույրը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանում ավտոմեքենա է այրվում և ներսում կարծես մարդ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21:50-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, այրվել է Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 28-ամյա Վրեժ Ղազարյանին պատկանող RAF մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 12-ամյա Ն. Մ.-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն: Հրդեհի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք որպես անօթևան բնակվում էին մոխրակույտի վերածված RAF մակնիշի ավտոմեքենայում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր