211652_close_icon
views-count1535 դիտում article-date 12:32 24-03-2019

Չնայած, որ Հայաստանում սոցիալական ցուցանիշները բարելավվել են, երկրում դեռ շատերն են աղքատության մեջ ապրում. Համաշխարհային բանկiի փորձագետ

Հայաստանի տնտեսության աճը 2019թ-ին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, կկազմի 4,3% այն դեպքում, երբ երկրի կառավարությունն ավելի մեծ ցուցանիշների ակնկալիքներ ունի, գրում է [url=https://jam-news.net/%D0%B2%D1%81%D0%B5%D0%BC%D0%B8%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D0%BD%D0%BE%D0%B7%D0%B8%D1%80%D1%83%D0%B5%D1%82-%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B5%D0%B4%D0%BB%D0%B5/?lang=ru]JAMnews[/url]-ը։ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության դրության մասին իր զեկույցում նշում է, որ ՀՆԱ աճը կդանդաղի, սակայն կպահպանի կայուն տեմպերը։ Տնտեսության վրա բացասաբար կարող են ազդել տարածաշրջանային գործընթացներն ու համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը։ Մասնավորապես, կնվազեն ապրանքի ու ծառայությունների արտահանման ծավալները։ Համաշխարհային բանկի փորձագետներն աճի դանդաղման հետևյալ պատճառներն են նշում․ «Քաղաքական շրջանակներում, Հայաստանի գործընկեր երկրներում միջազգային առևտրի ոլորտում լարվածության աճի պատճառով կարող է տնտեսական անկում առաջանալ կամ խորանալ։ Երկրի ներսում տնտեսական բարեփոխումները կարող են բախվել անձնական շահերի և սպասվող բարձր ծախսերի»։ Զեկույցում ասվում է նաև, որ առանց նպատակաուղղված բարեփոխումների անհնար է սպասել աշխատատեղերի և ախատավարձերի զգալի աճի, սոցիալական խնդիրների լուծման և ներդրումային միջավայրի բարելավման։ Եվ եթե Հայաստանի կառավարությանը չհաջողվեց զգալի ձեռքբերումներ ունենալ, երկրում կրկին կարող է քաղաքական և սոցիալական լարվածություն առաջանալ։ Համաշխարհային բանկի փորձագետները նշում են․ չնայած, որ սոցիալական ցուցանիշները բարելավվել են, երկրում դեռ շատերն են աղքատության մեջ ապրում։ Ընդ որում, գործազրկության մակարդակը նվազել է՝ 2018թ-ին հասնելով 15.7 տոկոսի։ Սա վերջին 10 տարիների լավագույն ցուցանիշն է։ Հայաստանի կառավարությունը 2019թ-ին պլանավորում է ՀՆԱ 4.9% աճ։ Ավելին, կառավարության հնգամյա ծրագրում ՀՆԱ աճ է նախատեսվում տարեկան նվազագույնը 5%-ով։ Մոտ ապագայում նախանշվում է նաև աղքատության և գործազրկության զգալի կրճատում, արտահանման տեմպերի աճ։ Շեշտը դրվում է կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման արդյունավետության վրա։ Բացի այդ, վարչապետը վստահ է, որ Հայաստանի տնտեսությունն այլևս չպետք է հիմնվի հումքի արդյունահանման վրա․ «Կառավարության գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և համապարփակ տնտեսության ստեղծմանը, որն ունենալու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ապրանքի արտահանման և էկոլոգիական բարձր չափանիշների ուղղվածություն»։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի բնակիչներին սատարել կառավարությանը «տնտեսական հեղափոխություն» իրականացնել․ «Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի վարկային տոկոսադրույքները իջնեն, վարկերը քաղաքացիների համար դառնան ավելի հասանելի: Մենք նաև մարդկանց քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որպեսզի իրենք իրենց համար փորձեն տնտեսական գործունեություն կազմակերպել: Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, մենք պետք է մարդկանց օգնենք, որպեսզի նրանք, ովքեր կարող են, վերապատրաստվեն և այդ թափուր տեղերը լրացնեն, որովհետև այդ ոլորտում աշխատավարձերը շատ բարձր են»

Նմանատիպ նյութեր