211652_close_icon
views-count1186 դիտում article-date 09:48 24-03-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 23-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ փողոցում՝ 400 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին՝ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ծովինար լճին հարակից՝ 1 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 7/2 շենքի մոտակայքում՝ մոտ 1 հա, Սահմանապահների փողոցում՝ 500 քմ, Սավոյան փողոցում՝ 1.5 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի 4-րդ միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ մոտ 2000 քմ մոշենու թուփ, թիվ 3 մանկապարտեզի մոտ՝ 600 քմ, նախկին «Շրջկոպ»-ի պահեստների մոտակայքում՝ 2000 քմ, Այգեհովիտ համայնքի «Ղուրղոբին» կոչվող հանդամասում՝ 4 հա, Լուսաձոր գյուղում՝ դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի պոլիկլինիկայի տարածքում՝ մոտ 300 քմ, Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի թիվ 101 տան մոտակայքում մոտ 2000 քմ, Գուգարքի փողոցում՝ 800 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ 2000 քմ, Ղուրսալի-Քարաձոր խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Տաշիր-Բլագադառնոյե ավտոճանապարհին՝ 20 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր