211652_close_icon
views-count2332 դիտում article-date 23:29 24-03-2019

Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենայից պայուսակ գողացողին

2018թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին 56-ամյա մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, անհայտ անձը, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Մ.Խորենացու փողոցի 72 հասցեի մոտ կայանված իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի սրահից գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, տեխանձնագիր, փող և բանկային քարտ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, որը մարտի 22-ին, ժամը 15.00-ին, Խաղաղ Դոնի փողոցի 5 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր