211652_close_icon
views-count8633 դիտում article-date 23:30 23-03-2019

Նիժնեկամսկում անհայտ անձը ոստիկանության բաժնի մոտ դանակով սպանել է ոստիկանին և տեղում սպանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքի ոստիկանության վարչության շենքի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է համայնքային ոստիկանի վրա և մի քանի հարված հասցրել: Մոտակայքում գտնվող երկրորդ ոստիկանը ստիպված է եղել կրակ բաց, որի արդյունքում հարձակում գործած անձը տեղում սպանվել է: Վնասվածքներ ստացած ոստիկանը մահացել է շտապօգնության մեքենայում: Այս առթիվ քաղաքային իշխանությունները որոշել են ուժեղացնել փողոցներում անվտանգության միջոցները: Վերջին տվյալներով, հարձակում գործած տղամարդը մեկուսարանից փախուստի էր դիմել, սակայն տեղի իրավապահ մարմիններն առայժմ չեն հաստատում այդ տեղեկությունը: Միջադեպի ականատեսները տեսագրություն են հրապարակել դեպքի վայրից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր