211652_close_icon
views-count10911 դիտում article-date 22:01 23-03-2019

Մեկ միլիոն բրիտանացի դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով Բրեքսիթի հանրաքվե. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելի քան մեկ միլիոն բրիտանացի դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել` Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով: Հանրաքվեն պետք է կայանար մարտի 29-ին, սակայն այս շաբաթ բրիտանական վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է հետաձգել այն: Երթի կազմակերպիչների խոսքերով, նրանք չէին սպասում, որ երթին կմասնակցի մեկ միլիոն մարդ: Բողոքի այս ակցիան դրանով դարձել է թագավորության պատմության ամենազանգվածային միջոցառումներից մեկը: Երթը Լոնդոնի կենտրոնից ընթացել է դեպի Խորհրդարանական հրապարակ: Ակցիային մասնակցել է նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: Հանրահավաքին ելույթ ունենալով, քաղաքապետը հայտարարել է, որ վարչապետն իր «քաոսային և խճճված վերաբերմունքով» փչացրեց ամբողջ գործընթացը: Խանը ընդգծել է, որ վարչապետի անվճռականությունը հենց բրիտանացիների դեմ շուռ եկավ. ներդրումների ծավալը կրճատվել է և գրեթե ամեն շաբաթ այս կամ այն խոշոր արտադրողը հայտարարում է Մեծ Բրիտանիայում արտադրության կրճատման մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր