211652_close_icon
views-count3570 դիտում article-date 20:47 23-03-2019

Չինաստանում զբոսաշրջիկների ավտոբուսը կրակի է մատնվել. զոհվել է 26 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի Հունան նահանգի արագընթաց մայրուղում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել, որի հետևանքով զոհվել է 26 հոգի: Միջադեպը տեղի է ունեցել Չանդե քաղաքի մոտ անցնող մայրուղում: Դիզելային շարժիչով ավտոբուսում 56 մարդ է եղել, այդ թվում՝ 53 զբոսաշրջիկ, երկու վարորդ և մեկ էքսկուրսավար: Նշվում է, որ հրդեհը հանկարծակի է ծագել: Բացի 26 զոհից, 28 հոգի վնասվածքներ է ստացել: Բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Երկու վարորդները ձերբակալվել են: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր