211652_close_icon
views-count3512 դիտում article-date 22:21 23-03-2019

Nike-ը վճարելու է «Բարսելոնայում» դե Յոնգի աշխատավարձի մեծ մասը՝ Ֆրենկի անունի համար

Nike ընկերությունը զգալի դերակատարում է ունեցել «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության մեջ «Բարսելոնա», ոչ թե՝ ՊՍԺ: Կատալոնացիները 21-ամյա հոլանդացուն ձեռք էին բերել 75 մլն եվրոյով, գումարած՝ 11 մլն եվրո պարգևավճարների տեսքով: Նա նոր թիմին կմիանա ամռանը: Ամերիկյան ընկերությունը, որը հովանավորում է «Բարսելոնային» և դե Յոնգին, վճարելու է ֆուտբոլիստի աշխատավարձի զգալի մասը: Դե Յոնգը պատմել էր, որ Nike-ը ցանկանում է, որպեսզի ինքը «Բարսելոնայում» խաղա «Ֆրենկի» անվանմամբ մարզաշապիկով: Դա արվում է մարկեթինգային նպատակներով: Ընկերության ղեկավարների կարծիքով, երբ դե Յոնգը խաղա «Բարսելոնայում», շահույթը կգերազանցի ներդրումները: Nike-ը «Բարսելոնան» համագործակցում են 1998 թվականից: 2016-ին նրանք երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2028 թվականը: Կատալոնական ակումբը հովանավորից ստանում է տարեկան 105 մլն եվրո, որը որոշակի պայմանների իրագործման դեպքում կարող է հասնել մինչև 160 մլն եվրոյի:

Նմանատիպ նյութեր