211652_close_icon
views-count802 դիտում article-date 17:09 23-03-2019

Մուշի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին, ժամը 14.30-ին, Արմավիրում հայտնաբերվել և ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Մանվել Գ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 27-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր