211652_close_icon
views-count1280 դիտում article-date 16:37 23-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 22-ին, ժամը 10.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 11.00-ին, «Ստելս» մոտոցիկլետը Երևանի Պարոնյան փողոցում կողաշրջվել է. 35-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 14.20-ին, 71-ամյա քաղաքացին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 20-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ և տեղափոխել իր տուն: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 22.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Դալար-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 21.5 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25.7-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մուռանո» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները և «Ֆորդ Ֆոկուս»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 242-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին. «ՎԱԶ-21014»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր