211652_close_icon
views-count1101 դիտում article-date 16:17 23-03-2019

ՀՀ ԿԳ նախարարը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է Հրազդանի կիրճում ծառահատման հնարավոր դեպքի վրա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում շաբաթօրյակին մասնակցելու ժամանակ արձանագրել է մտահոգիչ պատկեր: Ա. Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են հատված փայտեր: «Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա հրավիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը:

Նմանատիպ նյութեր