211652_close_icon
views-count13816 դիտում article-date 13:29 23-03-2019

Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0647405001553332497368725.jpg[/img] Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0239254001553332489132029.jpg[/img]

Նմանատիպ նյութեր