211652_close_icon
views-count2006 դիտում article-date 13:08 23-03-2019

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն, 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ: «Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ տարածքները, աշխատանքներ են տարվում 17 աղբատեղիների փակման ուղղությամբ: Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը: Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու այլ աշխատակիցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր