211652_close_icon
views-count109064 դիտում article-date 11:15 23-03-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan Murano-ն ու Ford Focus-ը. Nissan-ը մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում. բժիշկների հայտնածով՝ 6 վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մարտի 23-ին, ոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորներ՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահմայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գարիկ Դավթյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայայան գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում; Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր