211652_close_icon
views-count136308 դիտում article-date 23:30 22-03-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վանաձորում. բախվել են Dodge NEON, Freghtliner Columbia և Lexus ԼX 470 ավտոմեքենաները. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու 4 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած Dodge NEON մակնիշի 34 FA 949 համարանիշի, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 36-ամյա Վիգեն Թովմասյանի վարած Freghtliner Columbia մակնիշի 212 OZ 61 համարանիշի և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 37-ամյա Մացակ Առաքելյանի վարած Lexus ԼX 470 մակնիշի 77 DO 775 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Dodge–ի վարորդ Ա. Մարտիրոսյանը և Lexus-ի ուղևոր, 27-ամյա Զավեն Շահվերդյանը մարմնական վնասվածքներրվ տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Մ. Առաքելյանը մահացել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Լոռւ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վ. Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները՝ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր