211652_close_icon
views-count26211 դիտում article-date 23:01 22-03-2019

Առաջարկում եմ ԱԺ պատգամավորների աշխատավարձը տալ սահմանում ծառայողներին, իսկ նրանց աշխատավարձը՝ պատգամավորներին. Էրիկ Օհանյան

Արևելյան մարտարվեստների մարզիչ, դերասան, «Armenian Power» մարտական ակումբի հիմնադիր Էրիկ Օհանյանն առաջարկում է պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին: «Քանի որ ՀՀ-ում բյուջե չկա, որ սահմանամերձ գոտիներում աշխատողների աշխատավարձը բարձրացնեք, կառաջարկեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը տալ այսօրվա ազգային ծառայողներին՝ սահմաններում աշխատողներին, իսկ նրանց աշխատավարձը տալ ՀՀ պատգամավորներին: Պատգամավորների աշխատանքային ժամը օրվա մեջ 8-12 ժամ է, օրվա վերջ գնում են ուր ուզում են, տեսնում են, ով իրենց սպասում է, արթնանում են անպայման տանը, ուտում են ինչ իրենք ուզում են, շաբաթ և կիրակին անցկացնում են իրենց հարազատների հետ: Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար: Այդ ամենի համար ստանում են ամենաքիչ աշխատավարձը երևի 500.000 դրամ, իսկ սահմանում աշխատողը, օրվա մեջ աշխատում է 24 ժամ, ուտում քարից փափուկ, բամբակից պինդ ինչը չի շարժվում, քննում են ավտոմատի հետ, արթնանում դզոտիկում, շաբաթ կիրակին անցկացնում երկուշաբթի, երեքշաբթիի պես: Աշխատավարձ են ստանում՝ ամոթ է, (ծիծաղելի է, շատ ծիծաղելի է): Երկու աշխատանքներն էլ կոչվում են «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Այդ փոփոխությունից հետո կերևա, կաշառքը վերացա՞վ ու ով կմնա ծառայելու: Լավ, գոնե իրար գումարենք երկուսուկես անենք. Օրինակ՝ 500.000+ամոթա:2= աշխատավարձ», - իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/erik.ohanyan.92/posts/1096190923916505]էջում [/url]գրել է նա:

Նմանատիպ նյութեր