211652_close_icon
views-count18353 դիտում article-date 17:57 22-03-2019

Ռուսական կայքը անդրադարձել է «Հրազդան» մարզադաշտի ողբալի վիճակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական Sports.ru մարզական հեղինակավոր կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է «Հրազդան» ստադիոնի պատմությանը: Կայքը նշում է, որ ստադիոնը լեգենդար պատմություն ունի և այստեղ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել: Այստեղ է Երևանի «Արարատը» 1973 թվականին կռել չեմպիոնական մրցաշրջանը, 1975թ. Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչ փուլում հաղթել լեգենդար «Բավարիային»: Կայքը հիշեցրել է, որ բացի բազմաթիվ մարզական պատմական իրադարձություններից, «Հրազդանում» նաև անցկացվել են համերգներ, միջոցառումներ, մասնավորապես, այստեղ՝ 75 հազ. հանդիսականի ներկայությամբ հանդես է եկել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան: Սակայն այսօր «Հրազդան» մարզադաշտից միայն բարի անունն է մնացել: Այսօր այն իրենից ողբալի տեսարան է ներկայացնում: Ստադիոնում վաղուց հանդիպումներ չեն անցկացվում, խոտածածկ չկա, չի խնամվում, աստիճանաբար այն վերածվում է ավերակների, և միայն օգտագործվում է որպես էժանագին ապրանքների շուկա: Մանրամասները՝ [url=https://www.sports.ru/tribuna/blogs/football_texts/2391181.html]այստեղ.[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր