211652_close_icon
views-count577 դիտում article-date 16:33 22-03-2019

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Ինչպես հհայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Արցախի հանրապետության, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարտի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը զեկուցել է, որ մարտի 18-ին մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում տեղի է ունեցել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19952 զանգ, 181 դեպք-պատահար, որից 98-ը՝ արտակարգ բնույթի: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 30 հետազոտություն: Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են կադրային քաղաքականությանը, փրկարարների գործուղումների, պարգևատրման գործընթացներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակի պատշաճ կերպով կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր