211652_close_icon
views-count2028 դիտում article-date 15:33 22-03-2019

Արթուր Վանեցյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց «Հոկտեմբերի 27»-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը: «Պարոն Շիրխանյանի խոսքը ոչ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմել Հատուկ քննչական ծառայությանը»,- նշեց Ա. Վանեցյանը՝ հավելելով, որ երբ անհրաժեշտություն լինի, ՀՔԾ-ն այդ հարցին կպատասխանի: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում նշում է. «Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ»։

Նմանատիպ նյութեր