211652_close_icon
views-count7879 դիտում article-date 15:16 22-03-2019

Տավուշի մարզի ներկա ու նախկին բոլոր քաղաքապետերը տարածքները փայ-փայ արածների ցուցակում են․ մարզպետ․ factor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներկայացնում ենք [url=https://factor.am/134779.html?fbclid=IwAR238A5w6tTfawgIN50sVMaai8e9Kq_IIWhkQ0G3jcsKCW-Gg4KQaVZGNFM]Factor.am[/url]-ի հարցազրույցը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ․ [b]– Պարո՛ն Չոբանյան, 2019 թվականի փետրվարի 6-ից Տավուշի մարզպետն եք, և ի տարբերություն մի շարք այլ մարզպետների, որոնք նախորդ իշխանությունների հետ աշխատանքի փորձ չունեն, դուք ունեք. աշխատել եք և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հնից նորին անցումն ինչպե՞ս ստացվեց: [/b] – Այն, ինչ կատարվեց մեր երկրում նախորդ տարի, իսկապես զարթոնք էր, վերագործարկում և վերստեղծում: Այն, ինչ մենք անում ենք այսօր և դեռ պետք է անենք երկար ժամանակ, անելու ենք սպիտակ թղթի վրա գրելու կամ նկարելու սկզբունքով։ Ակնհայտ է, որ այն գործելաոճը, որը եղել է նախորդ ժամանակահատվածում՝ պետական կառավարման, նպատակների և ծրագրերի իրականացման տեսանկյունից, խիստ անբավարար են եղել մեր երկիրը զարգացած երկիր դարձնելու համար: Մենք անընդհատ հետևել ենք, եղել է հետևելու քաղաքականություն, և այսօր մենք այդ զարգացման տեմպերը պետք է արագացնենք և հնարավորություն տանք, որ մեր երկիրը դառնա ոչ թե հետևող, այլ առջևից գնացող երկիր: [b]– Ձեր նշանակման վերաբերյալ նշվում էր, որ Դուք, այո՛, Տավուշի մարզից եք, Տավուշ գյուղից, սակայն մարզի խնդիրներից տեղեկացված չեք, քանի որ ապրել եք ոչ թե Տավուշի մարզում, այլ Երևանում: [/b] – Իրականում այնքան էլ այդպես չէ, թե հեռավորության վրա հնարավոր չէ խնդիրներին ծանոթ լինել: Ես անընդհատ կապված եմ եղել Տավուշի և Բերդի տարածաշրջանի հետ, խնդիրներին ծանոթ եմ եղել 100 տոկոսով, որովհետև միշտ ակտիվ եմ եղել տարածքային զարգացման տարբեր ծրագրերով, մասնակցել եմ բիզնես ծրագրերի, կրթական ոլորտի ծրագրերի, տուրիզմի ոլորտում եմ ներգրավված եղել: Այնպես որ՝ խնդիրները համակարգային են և նույնությամբ գրեթե վերաբերում են Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններին: Պարզապես Դիլիջանի խնդիրները մի փոքր առանձնանում են. Դիլիջանին մենք շատ ավելի նուրբ պետք է մոտենանք: Ես այսօր շատ ավելի բարդ եմ համարում Դիլիջանի խնդիրների լուծումը, քան, ասենք, Նոյեմբերյանինը կամ Իջևանինը: Երբ գնում եք Տավուշի մարզ, տպավորություն է, որ Դիլիջանը մնացած տարածաշրջաններից շատ ավելի առաջ է և զարգացած, բայց իրականում դա շատ ավելի ինտերֆեյսային տպավորություն է: Մենք խորքում ունենք այնպիսի իրավիճակ, որ Դիլիջանի բուն բնակչությունը գրեթե կապ չունի այդ արտաքին ներգործությունների՝ հայտնի ծրագրերի հետ: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ չստացվի այնպես, որ տուրիզմը զարգացնենք, բայց տուրիստ չունենանք: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://factor.am/134779.html?fbclid=IwAR238A5w6tTfawgIN50sVMaai8e9Kq_IIWhkQ0G3jcsKCW-Gg4KQaVZGNFM]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր