211652_close_icon
views-count1308 դիտում article-date 14:44 22-03-2019

Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Արթուր Վանեցյան

Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Հարցին, թե արդյոք բենզինի շուկայում ինքը մասնաբաժին ունի, Ա. Վանեցյանը պատասխանեց. «Եթե ես սկսեմ իմ մասին ինչ գրում են, դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի: Ոչ, ճիշտ չէ, ես հերքում եմ այդ նյութը եւ խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին եւս հերքումով հանդես գալ, որովհետեւ ուղղակի օգտագործել իմ անունը, որ իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է: Իմ ընտանիքը որեւէ կապ չունի բենզինի եւ նավթամթերքի շուկայի հետ»: Ավելի վաղ «Իրատես» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ»:

Նմանատիպ նյութեր