211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:15 22-03-2019

Մաքսային, ԱԱԾ հսկողությունը թույլ չի տա գաղտնալսող սարքերի ներկրումը Հայաստան. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի գաղտնալսման սարքեր բերելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Անհատները, տարբեր կազմակերպություններ չեն կարող ներկրել: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Հավելեց, որ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և հավաստիացրեց, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: «Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ-հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», - ասաց Ա. Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր