211652_close_icon
views-count1936 դիտում article-date 14:51 22-03-2019

Մբապեն «Ռեալի» գլխավոր նպատակն է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում: Ֆրանսիացին «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամռանը: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ ամռանը ակումբում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, նա Զինեդին Զիդանին թոփ տրանսֆերներ է խոստացել: Մբապեն դժգոհ է, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս թռավ, բացի այդ, նա զայրացած է, որ ակումբը նրան 180 հազ. եվրոյով տուգանել է դեռևս աշնանը «Մարսելի» հետ խաղից առաջ կայացած հավաքին ուշանալու համար: «Ռեալը» մոտ է եղել Մբապեի տրանսֆերին դեռևս 2017-ին, սակայն նա ընտրեց Փարիզը: Նշենք, որ ՊՍԺ-ն դեռ չի լուծել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրները, այդ իսկ պատճառով կարող է վաճառել ֆուտբոլիստին:

Նմանատիպ նյութեր