211652_close_icon
views-count10446 դիտում article-date 13:33 22-03-2019

ԱԱԾ տնօրենը մեծապես կարևորում է արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: Այս մասին այսր՝ մարտի 22-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հավելեց, որ տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: «Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք: Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, իսկ սպառնալիքներ պարբերաբար լինում են: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի իրավիճակում, որ ցանկացած ոտնձգությունից մեր հայրենիքի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է: Մենք օր ու գիշեր կատարում ենք այդ աշխատանքը»,-ասաց Ա. Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ հասարակության վստահությունն իրենց կառույցի նկատմամբ մեծացել է: Նա տեղեկացրեց, որ գրեթե 5 անգամ ավելացել է ԱԱԾ դիմող քաղաքացիների թիվը: Դիմում են ամենատարբեր հարցերով, նույնիսկ այնպիսի, որոնք ԱԱԾ-ի իրավասություններից դուրս են:

Նմանատիպ նյութեր